Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բարաք Օբամա. Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը՝ ամենակարևորը

Բարաք Օբամա. Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը՝ ամենակարևորը
09.07.2016 | 10:30

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վարշավայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, չի բացառել, որ այս համաժողովը կդառնա ամենակարևորը «սառը պատերազմի» ավարտից հետո ընկած ժամանակահատվածում: The Financial Times-ի հետ զրույցում Օբաման ընդգծել է, որ գագաթնաժողովում անհրաժեշտ է հաստատել ՆԱՏՕ-ի՝ իր յուրաքանչյուր գործընկերոջը պաշտպանելու վճռականությունը:

ԱՄՆ նախագահը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման անհրաժեշտության մասին, քանի դեռ Մոսկվան չի կատարել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված Մինսկի համաձայնությունները:

Դիտվել է՝ 793

Մեկնաբանություններ